Շենգավիթում տղամարդը մահացել թմրանյութ օգտագործելուց հետո

19:27 • 10.10.12

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 05.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել «Նոր Խարբերդ» Ա/Ը 5-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տանը Արմեն Բադալյանի հետ թմրանյութ են օգտագործել, ինչի հետևանքով Ա. Բադալյանը մահացել է և նրա դիակը գտնվում է իր տանը։


Ըստ ոստիկանության կայքի՝ Արմեն Բադալյանն ասել է, որ ինքը որոշ հանգամանքներից ելնելով՝ գտնվում է այլ վայրում և կամավոր կներկայանա բաժին:


Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է Արմեն Բադալյանի դիակը:


Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: