Իսրայելը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

10:08 • 10.10.12

Իսրայելը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Էյլաթ քաղաքի մոտակայքում, տեղեկացնում է «Ալ Ջազիրա»-ն։
 

Հեռուստաընկերության տվյալներով՝ զորավարժությունների նպատակը Սիրիայի և «Հըզբոլլահ» շարժման դեմ գործողություններին պատրաստվելն է։

Բացի այդ, զորավարժությունների ընթացքում իսրայելական բանակը պատրաստվելու է ռազմական գործողություններ իրականացնել երկու ճակատով՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման դեպքում։

 

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ին, Իսրայելը զորավարժություններ էր իրականացրել սիրիական սահմանին վիճելի համարվող Գոլանի բարձունքներում։