Մոսկվայում ավտովթարից մահացել է դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Մարինա Գոլուբը
Մոսկվայում ավտովթարի հետևանքով զոհվել է դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Մարինա Գոլուբը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրավապահներին։
«Ավտովթարը տեղի է ունեցել կեսգիշերն անց։ «Կադիլակ» մեքենան անցել է «կարմիր լույսի» տակով ու բախվել «Հոնդայ»-ին, որում էլ գտնվել է Գոլուբը։ Այնուհետ մեքենաներին բախվել են «Կիա» և «Լադա» մեքենաները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ «Հոնդայ»-ի վարորդն ու ուղևորուհին տեղում մահացել են։ Իսկ «Կադիլակ»-ի վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից։
Մարինա Գոլուբը թատրոնի և կինոյի դերասանուհի էր, հեռուստահաղորդավարուհի, ՌԴ վաստակավոր արտիստ։
Դերասանուհին վարում էր նաև մի քանի հեռուստահաղորդումներ «Ռոսիա 1» հեռուստաալիքով։
Նա 54 տարեկան էր։










