Թել Ավիվի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ՉԹՕ-ի պատճառով

14:46 • 10.10.12

Չբացահայտված թռչող օբյեկտը կաթվածահար է արել Իսրայելի Թել Ավիվ քաղաքի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի աշխատանքը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post թերթին։

 

Բոլոր թռիչքները դադարեցվել են այն բանից հետո, երբ Իսրայելի օդային սահմաններից ոչ հեռու չբացահայտված օբյեկտ է նկատվել։

Տագնապի ազդանշանից հետո օդ են բարձրացվել կործանիչներ, սակայն պարզվել է, որ օբյեկտը թշնամու ինքնաթիռ կամ անօդաչու չէ և վտանգ չի ներկայացնում։


Տարածքի զննումից հետո պարզվել է, որ պատճառը եղել է ռադարի սխալը, որից հետո թռիչքները վերականգնվել են։


Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման միջադեպերը հազվադեպ չեն։ Այս դեպքում պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը, սակայն նրանք կարծում են, որ նման դեպքերում ավելի լավ է ապահովագրված լինել։