Օջալանի հովանավորին մահացած են գտել հյուրանոցում

17:14 • 10.10.12

Հույն զինավաճառ Վլասիս Կամբուրօղլուն, ով հայտնի էր որպես Քրդստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի՝ Ռուսաստանից Աթենք անցման հովանավոր, մահացած է հայտնաբերվել:

 

Նրան գտել են Ջակարտայի հյուրանոցներից մեկի համարում անցած գիշեր, հայտնում է Hurriyet-ը:

 

Կամբուրօղլուի անունը կապվում է նաև ռուս- հունական կաշառակերության սկանդալի հետ: Նա երրորդն է այդ գործի հետ կապված անձանցից, ում մահացած են գտնում:

 

Առայժմ անհայտ է մահվան բուն պատճառը. նախնական տվյալներով՝ նա մահացել է սրտի կաթվածից: