Pussy Riot-ի անդամներից մեկին ազատ են արձակել

15:33 • 10.10.12

Մոսկվայի քաղաքացիական դատարանն այսօր հաստատել է ավելի վաղ կայացված դատավճռի օրինականությունը, համաձայն որի` սկանդալային Pussy Riot պանկ ռոք խմբի անդամներ՝ 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովան և 24-ամյա Մարիա Ալյոխինան դատապարտվել են 2 տարվա ազատազրկման՝  Փրկչի տաճարում կատարած խուլիգանության համար, գրում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

 

Սակայն ազատազրկման դատապարտված երրորդ անդամի՝ 30- ամյա Եկատերինա Սամուցևիչի (լուսանկարում ձախից առաջինը) դատավճիռը փոխվել է պայմանականի. նրան ազատություն են շնորհել հենց դատարանի դահլիճում։

 

«Մոսկվայի քաղաքացիական դատարանի դատական կոլեգիան, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, հնարավոր է համարել Սամուցևիչի նկատմամբ 2 տարվա չափով պայմանական ազատազրկման նշանակումը»,-նշել է դատավոր Լարիսա Պոլյակովան։

 

Նա նաև ընդգծել է, որ նշված ժամանակահատվածում որևէ հանցագործություն կամ օրենքով հաստատված մի շարք սահմանափակումներ խախտելու դեպքում Սամուցևիչն իրական ազատազրկման կդատապարտվի։