Պուտինը հետաձգել է այցը Թուրքիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցը հետաձգվել է, տեղեկացնում է «Ռադիկալ»-ը։
Վլադիմիր Պուտինի երկօրյա այցը Թուրքիա նախատեսվում էր հոկտեմբերի 14-15-ին:
Ռուսաստանի նախագահն այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Հավանաբար այցը կկայանա նոյեմբերին։
Թուրքիայում Պուտինը պետք է մասնակցեր Բարձր համագործակցության խորհրդի նիստին։
Ավելի ուշ՝ հոկտեմբերի 16-ին, նա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պետք է մեկներ Բաքու՝ մասնակցելու են տնտեսական համագործակցության գագաթաժողովին։










