Բագրատունյաց փողոցում վրաերթի են ենթարկել 16-ամյա հեծանվորդի
Անհայտ ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18.00-ին, Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1952 թ. ծնված Գենադիկ Զ.-ն` վարելով «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է քննություն:










