Գյումրեցի միակողմանի ծնողազուրկ 4 երեխաների ընտանիքը չի ցանկանում տեղափոխվել նոր բնակարան (տեսանյութ)
Գյումրու Շչեդրինի 218/059 տնակում բնակվող Պետրոսյանների ընտանիքը չի ցանկանում տեղափոխվել նոր բնակարան, տեղեկացնում է «Շիրակ Կենտրոնը»:
Նրանց ընտանիքի ներսում հետերկրաշարժյան տարիներին առաջացել է 3 ընտանիք: Սակայն գործող կարգի համաձայն անօթևան ընտանիքներին տրամադրվում է այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժին, եթե իհարկե, ընտանիքների անդամների թիվը չի պակասել, նման դեպքերում պակասեցվում է նաև սենյակների քանակը:
Այս տարի նրանց 10 անձից բաղկացած 3 ընտանիքին հատկացվել է մեկ հատ 4 սենյականոց բնակարան: Նրանց մի մասը` Ռիմա Պետրոսյանը իր միակողմանի ծնողազուրկ 4 անչափահաս երեխաների հետ միասին որոշել են մնալ տնակում, արդեն առանց անօթևանի կարգավիճակի:
Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:










