Թունիսի մանկական ամսագրերից մեկում տպագրվել է «Մոլոտովյան կոկտեյլ»-ի պատրաստման տեխնոլոգիան
Թունիսում մանուկների համար նախատեսված Qaws Qouzah («Ծիածան») ամսագրում վերջերս հրապարկվել է մի սկանդալային հոդված. ներկայացվել է «Մոլոտովյան կոկտեյլ» կոչվող պայթուցիկների պատրաստման տեխնոլոգիան, գրում է «Ալ Արաբիա»-ն։
Այս հոդվածը լուրջ քննադատությունների է ենթարկվել բազմաթիվ իրավապաշտպան և սոցիալական կազմակերպությունների կողմից, որոնք նշել են, որ ամսագիրն իր անշրջահայացության հետևանքով վտանգի է ենթարկում երեխաների կյանքն ու անվտանգությունը, ինչպես նաև քարոզում է վանդալիզմ և ահաբեկչություն՝ երեխաներին դրդելով «Մոլոտովյան կոկտեյլ»-ների պատրաստմանն ու օգտագործմանը։
Հոդվածը հրապարկվել է «Գիտելիքի անկյուն» սյունյակում և դրան նույնիսկ կցված են եղել գունագեղ նկարներ։
Այս ամսագիրը մեծ տարածում ունի 5-15 տարեկան երեխաների շրջանում։ Այժմ դեպքի առնչությամբ դատական գործընթաց է սկսվել։










