Թուրքիայի օդուժը ստիպողաբար իջեցրել է Մոսկվա-Դամասկոս ուղևորատար օդանավը
Թուրքիայի օդուժի F-16 ինքնաթիռները այսօր ստիպել են Անկարայի օդանավակայանում վայրէջք կատարել ուղևորատար օդանավը, որը Մոսկվայից Դամասկոս չվերթ էր իրականացնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով CNN-Turk հեռուստաալիքին:
Ռուսաստանից եկող ինքնաթիռը ստիպողաբար իջեցվել էր, քանի որ թուրքերը կասկածել են, որ օդանավում կարող է զենք լինել, հաղորդել է հեռուստաալիքը:
Թուրքիայի իշխանությունները միջադեպի կապակցությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չեն կատարել:
CNN-Turk-ի տվյալներով, սիրիական ինքնաթիռը թուրքական օդանավակայանում իջեցվել է ժամը 18:15-ին: Аirbus А-320 օդանավը մեկնել է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից, նրանում 35 ուղևոր է եղել: Օդանավի բեռնային հատվածում ստուգումներ են իրականացվում:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ դավութօղլուն հաստատել է, որ Մոսկվայից Դամասկոս չվերթ իրականացնող սիրիական ուղևորատար օդանավը, երկրի օդուժի կործանիչների մոջոցով ստիպողաբար իջեցվել է Անկարայի օդանավակայանում:
«Տեղեկություններ կան այն մասին, որ ինքնաթիռում բեռ կա, որը չի համապատասխանում քաղաքացիական ավիացիայի պահանջներին: Իրականացվում են միջոցառումներ, որոնք նախատեսված են գործող օրենսդրությամբ և միջազհային իրավունքով», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը TGRT հեռուստաալիքի եթերով` Աթենքից, որտեղ գտնվում է այցի շրջանակներում:










