Շրթունքների ձևով միզարանները Սիդնեյի բնակիչների դժգոհությանն են արժանացել
Սիդնեյի ֆրանսիական խոհանոցի L'Ananas Bar and Brasserie ռեստորանը այցելուների դժգոհությունները հաշվի առնելով ստիպված է եղել ապամոնտաժել շպարված շրթունքների ձևով միզարանները, որոնք ստեղծվել էին նիդեռլանդացի նկարչուհի Մեյկա վան Սհենդելի կողմից, հաղորդում է BBC-ն:
Ռեստորանի ղեկավարությունը նաև ներողություն է խնդրել այցելուներից, որոնք իրենց վիրավորված են զգացել:
Արվեստի այդ գործի ամենավառ քննադատներից է դարձել գրող-ֆեմինիստուհի Էնն Սամմերսը, ով միզարանները անվանել է «կնատյացական»:
«Կնատյացությունը լայնորեն տարածված է, և սա այդ երևույթի միայն մի օրինակն է: Գաղափարը, սակայն, նոր է և զարմանալի»,- հեգնանքով ասել է Սամմերսը:
Սհենդելի հեղինակած միզարանները արդեն տեղադրված են աշխարհի շատ երկրների զանազան օբյեկտների զուգարաններում, սակայն միայն Ավստրալիայում են սկանդալի պատճառ դարձել:










