ԱՄՆ-ն զորքեր է տեղակայել Սիրիա-Հորդանան սահմանին
ԱՄՆ-ն զորքեր է տեղակայել Հորդանան-Սիրիա սահմանին՝ սատարելու համար Հորդանանի ռազմական ուժերին, եթե Սիրիայի բռնությունները սահմանից դուրս տարածվեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան, հաղորդում է Washington Post-ը:
Նա նշել է, որ զորքերը վերահսկում են Սիրիայի փախստականների անցումը Հորդանան, ինչպես նաև՝ շտաբ բնակարաններ են կառուցում իրենց համար:
Պանետան այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում անցկացված կոնֆերանսին: Մինչ այդ ԱՄՆ-ն և Հորդանանը համագործակցել էին Սիրիայի քիմիական և կենսաբանական զենքերի պահեստները հայտնաբերելու հարցում:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի՝ այսչափ մոտենալը 19-ամյսա սիրիական հակամարտությանը սպառնում է ռազմական գործողությունների մեջ ներքաշել ԱՄՆ-ին:










