Բրազիլացի ուսանողուհին կուսությունը վաճառում է բարեգործական նպատակներով (տեսանյութ)
Բրազիլուհի 20-ամյա Կատարինա Միգլիորինին որոշել է վաճառել իր կուսությունը բարեգործական աճուրդի շրջանակներում և հավաքված գումար փոխանցել նրա ծննդավայրում աղքատ ընտանիքների համար նոր բնակարաններ կառուցելուն, հաղորդում է newsru.com-ը:
Նախատեսվող միջոցառման յուրաքանչյուր քայլ կփաստվի Virgins Wanted («Փնտրվում են կույսեր») ֆիլմում: Կատարինայի խոսքով, նա աճուրդը որպես բիզնես է դիտարկում:
«Ես հնարավորություն ունեմ շրջագայության մեկնել, ֆիլմի նկարահանումներում մաս ունենալ և դրանից նաև բոնուսներ ստանալ»,- ասել է նա բրազիլական Folha պարբերականին տված հարցազրույցում:
Կատարինայի և նրա անմեղության գնորդի հանդիպումը տեղի կունենա ինքնաթիռում Ավստրալիայից ԱՄՆ թռիչքի ժամանակ: Նման կերպ կազմակերպիչները կկարողանան խուսափել մարմնավաճառության օրենքի պատժից:
Ուսանողուհու տրամաբանությամբ, եթե նման բան միայն մեկ անգամ է կատարվում, ապա «չես վերածվում մարմնավաճառուհու, նույնկերպ, եթե կյանքում միայն մեկ գեղեցիկ կադր ես լուսանկարում, չես դառնում լուսանկարիչ»:
Ֆիլմի ռեժիսորը պատրաստվում է ներկայացնել Կատարինայի էմոցիաները մինչև առաջին սեռական կապը և դրանից հետո:
Կատարինան կստանա 20 հազար ԱՄՆ դոլար և վերջնական աճուրդային գնի 90%-ը, որը այժմ կազմում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար: Աճուրդը կավարտվի հոկտեմբերի 15-ին:










