Ավտովթար Երևանում. կա մեկ զոհ
Այսօր, ժամը 13։27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց-Արշակունյաց ավտոճանապարհների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 71 RV 007 պետհամարանիշի, «Daewoo» մակնիշի Լ 3189 պետհամարանիշի և «Կամազ» մակնիշի 493 UL 28 պետհամարանիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Կամազ»-ի վարորդ՝ 46-ամյա Սամվել Վարդանյանը տեղում մահացել է:










