«Կոմունիզմի զոհերը» Ալբանիայում ինքնահրկիզմամբ են պայքարում փոխհատուցում ստանալու համար

00:30 • 11.10.12

Ալբանիայի նախկին քաղբանտարկյալը ինքնահրկիզվել է ի նշան կոմունիստական վարչակարգից տուժածներին փոխհատուցումն ուշացնելու դեմ բողոքի, հաղորդում է BBC-ն:


Բժիշկների
խոսքով, Լիրակ Բեյկոն ստացել է մարմնի մոտ 50%-ի այրվածք:


Նախկին քաղբանտարկյալների 20 հոգանոց խումբը, որոնց մեջ է մտնում նաև Բեյկոն, 19 օր առաջ հացադուլ է հայտարարել:


Նրանց
ներկայացուցիչ Սքենդեր Տուֆան հայտարարել է, որ իր համախոհների գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք հուսալքված են: Նա նախկին քաղբանտարկյալներին անվանել է «մարդկային արժանապատվությունից զրկված, քայլող դիակներ»:


Բողոքի
ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ալբանական իշխանությունները նախկին վարչակարգի յուրաքանչյուր զոհին վճարեն 18-ական ԱՄՆ դոլար` բանտում անցկացրած ամեն օրվա դիմաց:


Կառավարությունը
պնդում է, որ արդեն սկսել է համապատասխան ծրագրի կատարումը: