ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ավստրիական Raiffeisen Bank International-ի կողմից ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում

12:05 • 11.10.12

SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից ճանաչվել է առաջին բանկը Հայաստանում: Ինչպես տեղեկանում ենք բանկի տարած հաղորդագրությունից, պատվավոր մրցանակը, բանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավարին են հանձնել Raiffeisen Bank International AG-ի ներկայացուցիչները`Երևանում հայաստանյան թղթակից բանկերի մասնագետների համար կազմակերպված սեմինար-դասընթացների ժամանակ:

 

«Այս գնահատականը վկայում է, STP որակի միջազգային ստանդարտներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամական փոխանցումների համապատասխանության, ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դառնալու մասին: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լինելով միջազգային էլեկտրոնային վճարումների համակարգերի ակտիվ մասնակից` փոխանցումները 2012թ.-ին իրականացրել է առավել արագ և գրագետ մշակված»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում: