Հայտնի են դարձել 2012-ին մեքենաների ամենատարածված գույները

19:12 • 11.10.12

Ավտոմեքենաների ամենամեծ ժողովրդականություն վայելող գույները, պարզվում է, սպիտակն ու արծաթագույնն են, հայտնում է Вести-ն:

 

Առհասարակ ընթացիկ տարում աշխարհում ավտոմեքենաների համար ամենատարածվածը պահպանողական համարվող գույներն են, ըստ մեքենաշինության ներկերի ու լաքերի արտադրող PPG Industries ընկերության ամենամյա զեկույցի:
Ամենապահանջված ճերմակից ու արծաթագույնից բացի ժողովրդականություն են սկսել ձեռք բերել «բնական» գույները՝ շագանակագույնը, նարնջագույնը և ոսկեգույնը:

 

Աշխարհի մարդատար մեքենաների 22 տոկոսը սպիտակ, 20-ը՝ արծաթագույն է ներկվել 2012-ին: Սև գույն է ունեցել ավտոմեքենաների 19 %-ը: 4-րդ տեղում է մոխրագույնը՝ 12 տոկոս: Հնգյակը եզրափակում է կարմիրը՝ 9 տոկոսով:

Ըստ նույն աղբյուրի՝ 2011-ին մեքենա գնողների 77 տոկոսը իր փոխադրամիջոցն ընտրել է ըստ գույնի: