Երևանում իր բնակարանում հայտնաբերվել է 65-ամյա Սամվել Ղազարյանի դին

15:54 • 11.10.12

Այսօր, ժամը 11.47-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 3 շենքի 73-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 65-ամյա Սամվել Ղազարյանի դին: