Համաշխարհային տնտեսությունն ավելի դանդաղ է վերականգնվում, քան սպասվում էր. ԱՄՀ
Համաշխարհային տնտեսության վերականգնումը դանդաղել է, նրանում անորոշություն ի հայտ է գալիս, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստին Լագարդին։ Նման կարծիք նա հայտնել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած Համշխարհային բանկի և ԱՄՀ նստաշրջանի բացման ընթացքում։
«Մենք չենք սպասում տնտեսության արագ վերականգնման։ Այն շարունակվում է, բայց ավելի դանդաղ, քան մենք կարծում էինք։ Անորոշությունները ծանր բեռի նման ազդում են աճի հեռանկարների վրա», -ասել է Լագարդը։
Այս առումով ԱՄՀ ղեկավարը հայտնել է իր դժգոհությունը տարածաշրջանում պարտքային ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Եվրոմիության ղեկավարների դիրքորոշման նկատմամբ։ Նրա կարծիքով՝ իրավիճակը պահանջում է խնդիրը լուծելու համար ավելի ընդգրկուն նախագիծ մշակել։










