Էրդողանը Ռուսաստանին մեղադրում է քաղաքացիական ավիացիայի կակոնները խախտելով ռազմական նշանակության բեռ տեղափոխելու մեջ

20:21 • 11.10.12

Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի օդային տարածքում գրավված և հարկադրաբար Անկարայում իջեցված սիրիական ուղևորատար քաղաքացիական ինքնաթիռը, որը Մոսկվայից էր օդ բարձրացել, խախտելով քաղաքացիական ավիացիայի կաnոնները ռազմական նշանակության բեռ է տեղափոխել, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«Տեղափոխվող բեռը, ռուսական կազմակերպություններից մեկից պետք է հասներ Սիրիայի պաշտպանության նախարարությանը», - ասել է թուրքական կառավարության ղեկավարը Անկարայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով սիրիական օդանավի հետ տեղի ունեցած միջադեպը:


Էրդողանը նշել է, որ օդանավում հայտնաբերված բեռը Սիրիա էր ուղարկվել ռուսական ընկերությունից, որը կապված է ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի հետ, սակայն չի հստակեցրել, թե որ ընկերության մասին է խոսքը: