Չավեսն ավտոբուսի նախկին վարորդին նշանակել է Վենեսուելայի փոխնախագահի պաշտոնում

12:10 • 11.10.12

Վենեսուելայի նախագահական ընտրություններում երրորդ անգամ հաղթանակ տարած Ուգո Չավեսը նախկին ավտոբուսի վարորդ Նիկոլաս Մադուրոյին նշանակել է փոխնախագահի պաշտոնում, գրում է The Guardian-ը։

 

49-ամյա Մադուրոն նոր պաշտոնում փոխարինում է Էլիաս Հաուային, ով ավելի ուշ կմրցի Միրանդայի նահանգապետի պաշտոնի համար ընտրություններում։

 

«Այո՛, նա ավտոբուսի վարորդ է եղել, և հիշում եմ, թե բուրժուազիան ինչպես էր նրան ծաղրում։ Ինչ վերաբերում է փոխնախագահի պաշտոնին, ապա դա ամենևին էլ նախանձելի պաշտոն չէ, քանի որ ինձ հետ լեզու գտնելը շատ դժվար է»,- ասել է Չավեսը, ով 1999 թ.-ից ի վեր ղեկավարում է երկիրը։

 

Ի դեպ, նախկին վարորդը, մինչ փոխնախագահ դառնալը, 2006 թ.-ին նշանակվել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար։