Առաջին անգամ Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը

12:44 • 11.10.12

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին hոկտեմբերի 13-ին տոնախմբելու է Սրբոց Թարգմանչաց տոնը, որի նախորդ օրը` հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամերգության ընթացքում (ժամը 17.30), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը:

 

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։