Թինա Կանդելակիին Վրաստանի փոխվարչապետի պաշտոնն են առաջարկել. լրատվամիջոցներ
Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին առաջարկել են Վրաստանի նոր կառավարությունում զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը։ Մոտ ապագայում Կանդելակին կմեկնի Թբիլիսի՝ ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպելու, տեղեկացնում է ռուսական rbcdaily.ru-ն։
Այն մասին, որ հեռուստահաղորդավարուհին Վրաստանի կառավարությունում բարձր պաշտոն է զբաղեցնելու, հայտնել են Վրաստանի կառավարության նոր կաբինետին մոտ կանգնած աղբյուրները։
Կանդելակիի մամուլի ծառայությունը, սակայն, ոչ հերքում, ոչ հաստատում է այս տեղեկությունները։ Միևնույն ժամանակ Twitter-ի իր միկրոբլոգում Կանդելակին գրել է Վրաստան կատարելիք այցի մասին. «Հենց ասեցի, որ գնում եմ Վրաստան, սկսեցի այնտեղից նվերներ ստանալ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երկու օր է տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Թինա Կանդելակին համարվում է Ռուսաստանում Վրաստանի դեսպանի ամենահավանական թեկնածուներից մեկն այն դեպքում, երբ երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն։










