Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 3-ին. Կրեմլ

18:25 • 11.10.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ դեկտեմբերի սկզբին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Ստամբուլ կատարելիք աշխատանքային այցի հնարավոր ամսաթվերից է դեկտեմբերի 3-ը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինը կմասնակցի Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստին։


Նրա խոսքով՝ վերջնական ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ալիքներով։


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը,  Պուտինի երկօրյա այցը Թուրքիա պետք է տեղի ունենար հոկտեմբերի 14-15-ին: Սակայն այն հետաձգվել է։