Կոլումբիացի ակրոբատը մոսկովյան կրկեսի արենայում կոտրել է պարանոցը (տեսանյութ)

09:56 • 11.10.12

Մոսկվայի Մեծ կրկեսի արենայում դժբախտ պատահար է տեղի ունեցել. հանրահայտ կոլուբիացի ակրոբատ Մարիո Սեբալոսն իր հերթական համարներից մեկի ժամանակ վայր է ընկել շատ մեծ բարձրությունից, գրում է vesti.ru-ն։

 

Անմիջապես դեպքի վայր ժամանած բժիշկները պարզել են, որ միջադեպի հետևանքով կոտրվել է տղամարդու պարանոցը և նրան շուտափույթ տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկը։

 

Սեբալոսի հռչակն ամբողջ աշխարհում տարածվել է շնորհիվ նրա աներևակայելի բարդ հնարքների, որոնցից մեկը գրանցվել է հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում։

 

Ստորև ներկայացնում ենք կոլումբիացու ամենաբարդ և ուշագրավ համարներից մեկը։