Հաջորդ տարվանից Մոսկվայի գործատուներին կպարտավորեցնեն վճարել արտագնա աշխատողների բուժման համար

21:24 • 11.10.12

Ռուսաստանի մայրաքաղաքում 2013թ. կաշխատի աշխատանքային միգրանտների կամավոր բժշկական ապահովագրության հիմնադրամը, հաղորդել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը լրագրողներին: Նա նշել է, որ հիմնադրամին վճարումներ պետք է կատարեն գործատուները, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Սոբյանինի խոսքով` միգրանտները հիվանդանոցներ են տեղափոխվում անհապաղ վիրահատությունների ուշացված դեպքերով, և նրանց անհրաժեշտ է լինում շատ թանկարժեք բուժօգնություն: Նրանք դա ստանում են, բայց դա ոչ ոք չի փոխհատուցում:


Նրա խոսքով` ՌԴ նախագահը հրահանգ է տվել օտարերկրյա աշխատուժին բժշկական ապահովագրությամբ ապահովելու վերաբերյալ: «Դա պետք է կատարվի», - ասել է Մոսկվայի քաղաքապետը: