Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին
09:54 • 11.10.12
Հոկտեմբերի 11-14-ը Կինշասայում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովը և գագաթաժողովը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, այս միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:
Placeholder










