Հեռախոս գողացած գրպանահատը բերման է ենթարկվել

10:24 • 11.10.12

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 10-ին, ժամը 19.40-ին, Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Նորիկ Վ.-ին, որի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս:

 

Նորիկ Վ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը Մաշտոցի պողոտայում թիվ 259 երթուղային ավտոբուսի սրահում հիշյալ հեռախոսը գողացել է մի անծանոթ աղջկանից:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը և նրանից ընդունվել հաղորդում: Կատարվում է քննություն: