Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Ֆոլկսվագենի» վարորդը բախվել է հեծյալին ու փախել, իսկ ավելի ուշ՝ ներկայացել

10:25 • 11.10.12

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 15-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծյալ տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը` ավտոմեքենայով դիմել փախուստի: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

 

Նույն օրը, ժամը 21.20-ին, 27-ամյա Կարեն Ա.-ն կամավոր ներկայացել է դեպքի վայր և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը ` վարելով «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա:


Կատարվում է քննություն: