Սիրիան արձագանքել է Թուրքիայում ստիպողաբար վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռի միջադեպին

12:19 • 11.10.12

 Թուրքիայում «Սիրիական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող և Մոսկվա- Դամասկոս ուղևորափոխադրումն իրականացնող ինքնաթիռի ստիպողաբար վայրէջքի կապակցությամբ Սիրիական կողմից առաջին արձագանքն է եղել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Ջեյդա Աբդուլլաթիֆը հայտարարել է, թե Թուրքիան խախտել է քաղավիացիայի վերաբերյալ միջազգային օրենսդրությունը։

 

Նա տեղեկացրել է, որ ինքնաթիռում հիմնականում եղել են կանայք, տարեցներ և երեխաներ, որոնց շուրջ 5 ժամ 25 րոպե սպասեցրել են օդանավում, ինչը մարդկային չէ։


Սիրիացի պաշտոնյան հայտարարել է, որ պատրաստվում են միջազգային կառույցներին բողոք ներկայացնել, քանի որ ինքնաթիռում միայն քաղաքացիական անձինք և նրանց պատկանած ուղեբեռներ են եղել։