Թուրքիայի օդուժը զանգվածային ռմբակոծման է ենթարկել Իրաքի հյուսիսում քրդական բազաները

22:25 • 11.10.12

Թուրքիայի օդուժը այսօր երեկոյան զանգվածային ռմբակոծման է ենթարկել Իրաքի հյուսիսում Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականների տեղակայման շրջանները, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով թուրքական NTV-ի ռազմական աղբյուրներին:


«Հարվածները հասցվել են Զապ շրջանին, որտեղ տեղակայված են անջատողականների բազաները և դրանց մատակարարման վայրերը, ռմբակոծումները սկսվել են 18:00-ից», - հաղորդել է թուրքական NTV-ն` չհստակեցնելով գրոհի հետևանքները:

 

Նշենք, որ թուրքական բանակը պարբերաբար գործողություններ է իրականացնում Հյուսիսային Իրաքում` քրդերի դեմ: Գործողությունները հիմնականում օդային բնույթ են կրում:


Թուրքիայի, քրդական ինքնավարության հաmար պայքարող Քրդական աշխատավորական կուսակցության հետ հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի, այն ավելի քան 40 հազար մարդու կյանք է խլել: