Թուրքիան ազատ է արձակել սիրիական օդանավը, սակայն կալանք է դրել բեռի վրա

02:02 • 11.10.12

Թուրքիան Անկարայի օդանավակայանում չորեքշաբթի ժամը 17-ին ստիպողաբար իջեցված Մոսկվայից Դամասկոս մեկնող օդանավին թույլ է տվել կրկին օդ բարձրանալ և լքել երկիրը։


Օդանավը ազատ է արձակվել,սակայն կալանք է դրվել նրանում հայտնաբերված բեռի վրա, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
 

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ օդանավում հայտնաբերվել են արկղեր, որոնցում ռադիոկայանների պահեստամասեր կան, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով:
 

Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը անհապաղ կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և պահանջել է բացատրել կատարվածի հանգամանքները, ինչպես նաև հարց է դրվել Ռուսաստանի քաղաքացիներին հանդիպելու հնարավորության վերաբերյալ, որոնք կարող են լինել ստիպողաբար իջեցված օդանավում:
 

Դեսպանատան ներկայացուցչի տվյալներով օդանավում ՌԴ 17 քաղաքացի կա՝ ներառյալ երեխաներ: