ԱՄՆ ջերմորեն ողջունում է Թուրքիայի իշխանությունների ինքնաթիռը ստուգելու որոշումը և ՌԴ-ից պարզաբանումներ կպահանջի

23:26 • 11.10.12

ԱՄՆ-ն, Մոսկվայից Դամասկոս մեկնող ինքնաթիռի բեռի վերաբերյալ, որում, թուրքական կողմի պնդմամբ, իբրև թե ռազմական նշանակության սարքավորումներ են եղել, թուրքական իշխանություններից առավել հանգամանալից տեղեկություններ ստանալուց հետո, մտադիր է այդ հարցը քննարկել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«Մենք մեծապես աջակցում ենք Թուրքիայի իշխանությունների ինքնաթիռը ստուգելու որոշումը … Մենք անհանգստացած կլինենք Բաշար Ասադի վարչակարգին ռազմական ապրանքներ մատակարարելու ցանկացած փորձով, քանի որ նա դրանք օգտագործում է սեփական քաղաքացիների դեմ: Մենք հավելյալ տեղեկությունների ենք սպասում թուրքական կողմից, և երբ ավեի շատ տեղեկությունների տիրապետենք, դա կարող է Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ զրույցի թեմա դառնալ», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:


Հիշեցնենք, որ SRY442 համարանիշով սիրիական Аirbus А-320 ուղևորատար օդանավը, որը Մոսկվայից Դամասկոս էր ուղևորվում, նախօրեին հարկադրաբար իջեցվել էր Անկարայի օդանավակայանում, կատարվել էր խուզարկություն և բեռի որոշ մասը առգրավվել: