Ամերիկյան երրորդ «Ջոն Ստենիս» ավիակիրը ժամանեց Մերձավոր Արևելքի տարածաշրջան
Ամերիկյան ավիակիր հարվածային խմբավորումը, «Ջոն Ստենիս» ատոմային ավիակրի գլխավորությամբ մտավ ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ օպերատիվ նավատորմի պատասխանատվության գոտի, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ ՌԾՈւ տեղեկատվական ծառայությանը:
ԱՄՆ ՌԾՈւ 5-րդ օպերատիվ նավատորմի պատասխանատվության գոտու մեջ մտնում է Պարսից ծոցը, Արաբական և Կարմիր ծովերը և Ադենյան նեղուցը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղեկության համաձայն, ներկայում այդ տարածաշրջանում են գտնվում ԱՄՆ երեք ավիակիր հարվածային խմբավորումներ:










