Ամերիկահայ բարերարը կֆինանսավորի Վանաձորի դպրոցներից մեկի հիմնանորոգումը

16:17 • 11.10.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանի և ամերիկահայ բարերար Էդվարդ Քաշյանի հանդիպման ժամանակ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել Էդվարդ Քաշյանի ֆինանսավորմամբ Վանաձորում հիմնանորոգել դեռևս 1988-ի երկրաշարժի հետևանքով փլուզված միջնակարգ դպրոցներից մեկը։

 

Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, հիմնանորոգումից հետո դպրոցը կհամապատասխանի միջազգային չափանիշներին:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում դպրոցաշինությանն առնչվող ծրագրեր, ինչպես նաև առողջապահության ոլորտում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորությունը:

 

Տիգրան Սարգսյանը ողջունել է Էդվարդ Քաշյանի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել վերջինիս՝ նման բարեգործական ծրագիր իրականացնելու համար: