Եկատերինբուրգի 3 կայարաններում ռումբ են որոնում
Այսօր առավոտվանից ռուսական ոստիկանությունը Եկատերինբուրգի երկաթուղային կայարանից և երկու ավտոկայաններից տարհանում է ուղևորներին և աշխատակիցներին։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, առավոտյան ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ, տեղեկացրել, որ կայարանում ռումբ կա, ապա կախել է լսափողը։
Զանգահարողը չի ճշտել, թե որ կայարանի մասին է խոսքը, դրա համար էլ մարդկանց տարհանել են բոլոր երեք կայարաններից։
Այնտեղ արդեն աշխատում են պայթուցիկ սարքերի հատուկ մասնագետները, հետախույզ շները, որոնք վարժեցված են նման սարքեր հայտնաբերելու համար։
Ոստիկաններն արդեն պարզել են այն հեռախոսահամարը, որից զանգահարել են։










