Սպանվել է Եմենում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետը

14:34 • 11.10.12

Զինված դիմակավոր անձը սպանել է Եմենում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետին՝ աշխատանքի գնալու ճանապարհին, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:


Մոտոցիկլով մարդասպանը կրակ է բացել Քասեմ Աքլանի մեքենայի ուղղությամբ։

 

«Այս քայլը նման է «Ալ Կաիդա»-ի ձեռագրին, որի անդամներն ավելի վաղ գործել են նույն սխեմայով»,- ասել է աղբյուրը, ով ցանկացել է գաղտնի մնալ։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա զինված անձանց հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը։