Կինը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և զինամթերք հանձնել

10:35 • 11.10.12

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 10-ին, ժամը 17։00-ին, ոստիկանություն է նեկայացել մի կին և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ԴՇԿ» գնդացրի ժապավեն` 7.62 մմ տրամաչափի 245 փամփուշտներով, ինքնաձիգի մետաղյա արկղի մեջ 7.62 մմ տրամաչափի 250 փամփուշտ, «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 163 փամփուշտ և 7 մմ տրամաչափի 46 սմ երկարության ինքնաշեն փող։


Ինչպես տեղեկանում ենք ոստիկանությունից, կինը հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ Քաշաթաղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:


Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: