Կահիրեի կենտրոնում կրկին անկարգություններ են ծագել
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումներից, որոնք ծագել են Կահիրեի կենտրոնում, տասնյակ մարդիկ են տուժել:
Վնասվածքներ ստացածների քանակը մոտ ժամանակահատվածում կավելանա. Թահրիր հրապարակի շրջանում քաղաքական հակառակորդները շարունակում են միմյանց վրա քարեր նետել, հաղորդում է vesti.ru-ն:
Անկարգություններն ընդգրկել են նաև մոտակա փողոցները: Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնը պարալիզացրել են «շտապ օգնության» մեքենաները, որոնք տեղափոխում են բազմաթիվ տուժածներին:
Կահիրեով անցած ցույցերին մասնակցել է քաղաքական և հասարակական ավելի քան 20 կուսակցություն և շարժում: Փողոց են դուրս եկել լիբերալները, որոնք ցանկանում են աշխարհին ցույց տալ Մուրսիի վարած «անպտուղ և դատարկ քաղաքականության հետևանքները»:
Ընդդիմադիրների կարծիքով, պետության ղեկավարը «իր ղեկավարած առաջին 100 օրերը անցկացրել է եգիպտացիների կյանքում որևէ բան դեպի լավը չփոխելով և չկատարելով իր խոստումները»:
Իսկ «Մուսուլման եղբայրները» ցույց են անում բողոքելով նախկին ռեժիմի իշխանավորների նկատմամբ դատարանի արդարացնող որոշման դեմ:
Այս երկու կողմերի միջև անհամաձայնություն և բախումներ են սկսվել, որոնք զանգվածային բույթ են ստացել:










