«Ֆորսաժ 6»-ում կնկարահանվեն Subaru BRZ-ը, Pagani Zonda-ն և տանկեր (տեսանյութ)

21:43 • 12.10.12

Subaru BRZ-ը կնկարահանվի ավտոմոբիլային Fast&Furious կինոէպապեայի 6-րդ մասում: Subaru ընկերությունը նկարահանումների համար տրամադրել է մի քանի սպորտային կուպեներ, որոնց կընկերակցեն ամերիկյան դասական և ժամանակակից եվրոպական սուպերմեքենաներ, հաղորդում է auto.vesti.ru-ն:


Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են Հոլիվուդում `Fast Six աշխատանքային անվանումով: Ֆիլմը պետք է էկրանին հայտնվի հաջորդ տարվա մայիսի 2-ին:


Մինչ
այդ, ամենայն հավանականությամբ, ֆիլմի շուրջ բազմաթիվ ասեկոսեներ և ենթադրություններ կտարածվեն: Դրանցից ամենաթարմը, որը բարձրաձայնել է Motor Trend պորտալը, այն է, որ Subaru-ն հինգ BRZ կուպե է տրամադրել, որոնք միանգամից կատարելագործման և հատուկ նախապատրաստման են ենթարկվել:


Մեքենաները մրցարշավային կախոցներ, մեծ անվասկավառակներ և տուրբոներմղման համակարգ են ստացել: Թե ինչպես կօգտագործվեն BRZ-ները և ով դրանք կվարի ֆիլմում, դեռ անհայտ է:

Այլ տեղեկություններով, ֆիլմում կերևա ամբողջովին կարբոնային Pagani Zonda-ն, որը պատրաստված է հատուկ Fast Six-ի համար:


Բացի
դասական ամերիկյան ավտոմեքենաներից և գերթանկարժեք եվրոպական սուպերմեքենաներից, համացանցում հայտնված տեսանյութում երևում է Տեներիվե կղզում նկարահանված ֆիլմից մի հատված, որտեղ մասնակցում են տանկեր և այլ իրական ռազմական մեքենաներ:


Fast Six-
ում գլխավոր դերերը, ավանդության համաձայն, կկատարեն Վին Դիզելը, Փոլ Ուոքերը Միշել Ռոդրիգեսը և 5-րդ մասից նրանց միացած Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը: Լուրեր կան նաև, որ ֆիլմի փոքր էպիզոդում կհայտնվի նաև «Փոխադրողը» ֆիլմի գլխավոր հերոս Ջեյսոն Ստետեմը: