62-ամյա տղամարդը Սբ. Սարգիս եկեղեցու մոտ ընկել է ձորը

21:15 • 12.10.12

 

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19.34-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում քաղաքացի է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:


Փրկարարները պատգարակով անվտանգ տարածք են տեղափոխել 1950 թ. ծնված Գուրգեն Գադաչիկին, ով հոսպիտալացվել է Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: