Իսրայելը հերքում է Սիրիայի հետ խաղաղություն կնքելու գաղտնի բանակցությունների մասին լուրերը
Իսրայելի կառավարությունը այսօր հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, ըստ որոնց, գաղտնի բանակցություններ են ընթացել Սիրիայի ղեկավարության հետ երկու երկրների միջև հնարավոր խաղաղության դաշինք կնքելու վերաբերյալ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությանը:
Խաղաղության դաշինքի պայմաններից մեկը իբրև թե Գոլանի բարձրունքների վերադարձն է Սիրիային, որոնք օկուպացվել էին Իսրայելի կողմից վեցօրյա պատերազմի ընթացքում:
«Իսրայելը բանակցությունների որևէ փուլում չի համաձայնվել նմանատիպ ամերիկյան նախաձեռնության: Դա հին և ոչ տեղին առաջարկ է», - հայտարարել է Նեթանյահուն:










