Իտալիայի մոտ 100 քաղաքներում անցկացվել են ուսանողական հակակառավարական ցույցեր
Իտալիայի 90 քաղաքներում անցկացվել են ուսանողական հակակառավարական ցույցեր, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։ Խոշոր քաղաքների փողոցներ դուրս եկած հազարավոր ուսանողներ բողոքել են պետական կրթության ֆինանսավորման կրճատման դեմ։
Ընդամենը մեկ շաբաթ առաջ իտալացի երիտասարդներն իրենց բողոքն էին հայտնել Մարիո Մոնտիի ղեկավարած կառավարության քաղաքականության դեմ, որը, նրանց հավաստմամբ, շարունակում է նպաստել մասնավոր ուսումնական հաստատությունների զարգացմանը՝ ի վնաս պետական դպրոցների և համալսարանների։
Ի տարբերություն նախորդ բողոքի ակցիայի՝ ոստիկանության հետ բախումների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ցույցերը, սակայն, կաթվածահար են արել խոշոր մեգապոլիսների երթևեկությունը։










