Պուտինը Սիրիայի հարցով ՌԴ Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկրի Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգի սոցիալ-տնտեսական ընթացիկ հարցերը և միջազգային իրավիճակը՝ Սիրիայի իրավիճակի շեշտադրմամբ։
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Դաշնային ժողովի պալատների ղեկավարներ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը և այլ պաշտոնատար անձինք։










