ՄԱԿ-ը սիրիացի փախստականներին կապահովի ձմեռային հագուստով

18:30 • 12.10.12

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը պատրաստ է Սիրիայից հեռացած 340 հազար փախստականներն ապահովել ձմեռային բոլոր անհրաժեշտ պարագաներով, հաղորդում է BBC-ն:


ՄԱԿ-ը մտադիր է 64 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Թուրքիա, Լիբանան և Հորդանան փախած սիրիացիներին՝ ձմեռը հաղթահարելու համար անհրաժեշտ պարագաներով ապահովելու նպատակով:

Գրասենյակից մտավախություն են հայտնել, որ մինչև տարեվերջ այդ երկրներում սիրիացի փախստականների թիվը կարող է կրկնապատկվել:


ՄԱԿ-ում հույս ունեն, որ օգնության մի մասը կհասնի նաև հակամարտությունից տուժած այն մարդկանց, որոնք շարունակում են մնալ Սիրիայում: