Թուրքիայում իջեցված ինքնաթիռի բեռը արտադրված է եղել Տուլայի հիմնարկներից մեկում. ԶԼՄ-ներ

14:10 • 13.10.12

Օրեր առաջ Թուրքիայի օդուժի կողմից ստիպողաբար վայրէջք կատարած սիրիական  ինքնաթիռը տեղափոխել է Տուլայի մարզի Գործիքաշինության նախագծման բյուրոյի արտադրանքը, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համակարգին մոտ կանգնած աղբյուրին։

 

Ինչպես նշում է «Կոմերսանտ»-ը, միևնույն ժամանակ աղբյուրն ընդգծել է, որ ինքնաթիռում եղած 12 արկղերից և ոչ մեկում զենք չի եղել։ Տուլայի լրատվական պորտալներից մեկում  տեղեկություն է հայտնվել, համաձայն որի՝ վերնշված բեռը պատկանել է Конструкторское бюро приборостроения ընկերությանը և ձևակերպվել է Տուլայի մաքսայինների կողմից։ Սակայն մարզի իշխանությունները հերքում են այս լուրը։

 

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հատարարել է, որ «Սիրիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի միջոցով օրինական ռուս մատակարարն օրինական պատվիարտուին օրինական ճանապարհով բեռ է ուղարկե»լ։