Բելգիայում բանաններով լի բեռնարկղում հայտնաբերվել է 0.5 մլրդ եվրո արժողությամբ 8 տոննա կոկաին
Բելգիայի հյուսիսում գտնվող Անտվերպենի նավահանգստում ավելի քան ութ տոննա կոկաին է հայտնաբերվել բանաններով լի բեռնարկղի զննման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Խոսքը Բելգիայում մաքսանենգ թմրանյութի այս տեսակի նախկինում առգրավված ամենամեծ քանակի մասին է։ Բեռի շուկայական արժեքը գնահատվում է 500 միլիոն եվրո։
Ըստ Անտվերպենի դատախազության ներկայացուցչի՝ հերոին տեսակի թմրանյութը փաթեթավորված է եղել մոտավորապես 7 հազար փաթեթների մեջ։ Արկղը գտնվել է Էկվադորից ժամանած նավի մեջ, իսկ բեռը նախատեսված է եղել Zoetermeer նիդերլանդական ընկերության համար։
Հաջողությամբ անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ, ովքեր, ըստ ոստիկանության, առնչվում են կոկաինի մաքսանենգության հետ։
Արկղում գտնվող բանանները փոխանցվել են Ռոտերդամի կենդանաբանական այգի։










