Արցախում մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 200 անգամ, հնչել է 1000 կրակոց

14:21 • 13.10.12

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։


ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն: