Ժուկովսկի հիվանդանոցի պատշգամբները չեն դիմացել մաշվածությանը
Ռուսաստանի Ժուկովսկ քաղաքում Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում փլուզվել են պատշգամբները, հայտնում է vesti.ru-ն։ Ինչպես հայտնում են տարածաշրջանի ուժային կառույցներում՝ փլուզման պատճառը շինության մաշվածությունն է։
Միջադեպը պատահել է առավոտյան մոտավորապես ժամը 6-ին։ Փլուզվել են քաղաքի Կենտրոնական հիվանդանոցի աջ թևի 11-ից մինչև 3-րդ հարկերի պատշգամբները։
Շենքի վնասված հատվածից մարդկանց մասամբ տեղափոխել են այլ հիվանդասենյակներ։ Թե քանի հիվանդ է գտնվել հիվանդանոցում արտակարգ իրավիճակի պահին, չի ասվում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ։










